Լրահոս 24/7
12.10.2022

Մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը. Միրզոյան

Մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը. Միրզոյան

Աստանայում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը Լավրովը ասել է. 

«Մենք այսօր ցանկանում ենք քննարկել, թե ինչպես են ընթանում գործերը Ադրբեջանի հետ ձեր բանակցություններում: Ես գիտեմ, որ վերջերս Եվրոպայում շփումներ են եղել, լրատվամիջոցները լի են տարբեր ասեկոսեներով և ենթադրություններով: Իհարկե, կարևոր կլիներ այսօր դիտարկել, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք եռակողմ հայտարարությունները ավելի արագ կյանքի կոչվեն»։ 

Լավրովը նաև նշել է, որ հարաբերությունների նորմալացման համար արդեն շատ բան է արվել, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում, կան սահմանազատման «ուրվագծեր»։

Արարատ Միրզոյանն էլ իր խոսքում նշել է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ Երևանը ցանկանում է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը. 

«Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների եռակողմ հայտարարություններին, բարձր ենք գնահատում նախագահ Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում: Դրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է։ Խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այնտեղ խնդիրները չեն լուծվել, այլև՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և այստեղ ակնկալում ենք Ռուսաստանի հստակ դիրքորոշումը»,- ասել է Միրզոյանը։

«Իրադարձությունները ինտենսիվ են զարգանում, բանակցությունները ընթանում են ակտիվ ռեժիմով, շատ կողմեր ​​կան, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները, մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցերի շուրջ, մենք ուզում ենք զգալ Ռուսաստանի աջակցությունն ու առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում եռակողմ պայմանավորվածությունների ոգով։ Մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Միրզոյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է