Ուկրաինացիները պետք է 25 տոկոսով կրճատեն էլեկտրաէներգիայի սպառումը ժամը 17:00-ից 22:00-ը՝ պլանային անջատումներից խուսափելու համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Դենիս Շմիհալը, փոխանցում է UNIAN-ը։
«Պլանավորված անջատումներից խուսափելու համար մենք պետք է հասնենք էլեկտրաէներգիայի սպառման գիտակցված կրճատմանը ժամը 17:00-ից մինչեւ 22:00՝ ամբողջ Ուկրաինայում: Ուստի տնտեսվարողներին կոչ ենք անում միանալ գիտակցված սպառմանը եւ նշված ժամանակահատվածում՝ ժամը 17:00-ից 22:00-ը, անջատել լուսավորված արտաքին գովազդը եւ էներգիա սպառող այլ սարքերը։ Այս պատասխանատու մոտեցումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել անջատումների ժամանակացույցի օգտագործումը»,- ասել է նա:
Շմիգալը ուկրաինացիներին կոչ է արել նաեւ՝ երեկոյան ժամերին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը։
«Խոսքը մթության մեջ նստելու մասին չէ: Նվազագույնի հասցրեք էլեկտրական վառարանների, էլեկտրական թեյնիկների, էլեկտրական գործիքների, տաքացուցիչների եւ օդորակիչների, վառարանների եւ արդուկների, միկրոալիքային վառարանների, սրճեփների, լվացքի եւ աման լվացող մեքենաների օգտագործումը»,- նշել է նա։
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…