Լրահոս 24/7

Արագածոտնի մարզպետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շրջել է համայնքներով ու ծանոթացել պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։

Պետության օժանդակությամբ ամեն տարի Արագածոտնում ծավալուն վերակառուցման աշխատանքներ են իրականացվում։ Այս տարի ևս մարզի համայնքներում պետական միջոցներով և պետություն-համայնք(սուբվենցիոն) համաֆինանսավորմամբ լայն թափով ընթանում են մի շարք ծրագրեր։

Դրանց ընթացքին, ինչպես նաև 2022թ․ արդեն ավարտված աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այցելել է Ծաղկահովիտ, Ալագյազ, Ապարան խոշորացված համայնքներ։ Աշխատանքային ողջ օրը տևած շրջայցի ընթացքում մարզպետը եղել է նշված համայնքների 10 բնակավայրերում։

Մասնավորապես, Գեղաձորում մարզպետը ծանոթացել է պետական միջոցներով իրականացվող ասֆալտապատման ծրագրին, Ծաղկահովիտի 5 բնակավայրերում՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազիֆիկացման ծրագրերին, Միրաք և Միջնատուն բնակավայրերում՝ սուբվենցիայով կատարված ասֆալտապատման ծրագրի արդյունքներին, Մելիքգյուղում՝ սուբվենցիոն ծրագրով մեկնարկած գազիֆիկացման աշխատանքներին և Ապարան քաղաքում սուբվենցիոն ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներին։

Սերգեյ Մովսիսյանը զրուցել է համայնքապետերի՝ Նորաին Հակոբյանի, Ջասմ Մախմուդովի և Կարեն Եղիազարյանի հետ, արձանագրել ծրագրերի կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, շինարարներին հանձնարարել պատշաճ ժամկետում և բարձր որակով գործն ավարտին հասցնել։

Մարզպետի դիտարկմամբ՝ այս տեմպերով իրականացվող, պետական օժանդակությամբ կյանքի կոչվող ծրագրերի շնորհիվ կարճ ժամանակ անց մարզում կունենանք էականորեն բարձր բարեկեցության մակարդակ։

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

4 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

5 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

5 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

6 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

6 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

8 hours ago