Լրահոս 24/7

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Քշիշտոֆ Կրուզովսկուն և Վիկ Դարչինյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հատուկ օլիմպիադաների ավագ տնօրեն Քշիշտոֆ Կրուզովսկուն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Վիկ Դարչինյանին և կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելուն առնչվող հարցեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ կարևոր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար մարզվելու համապատասխան միջավայր ստեղծելը. «Մեր քաղաքականությունը միտված է համընդհանուր ներառականությանը նաև սպորտում. այդ երեխաները մեր շահառուներն են, և մենք պետք է ապահովենք հավասար հնարավորություններ»:

Եվրոպայի և Եվրասիայի հատուկ օլիմպիադաների ավագ տնօրեն Քշիշտոֆ Կրուզովսկին 15 պետությունում, այդ թվում՝ Հայաստանում, հետևում է սպորտի ոլորտում ներառականության խնդիրներով զբաղվող պետական և հասարակական կառույցների աշխատանքին: Նա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ ծանոթանալու «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործունեությանը:

«Ուրախ եմ, որ Հայաստանում սպորտային կրթության ներառականության խնդիրը գտնվում է պետության ուշադրության և հոգածության ներքո: Երեկ հանդիպել եմ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ում ներգրավված երեխաների ծնողների հետ: Միայն մեկ հարց եմ տվել՝ ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի այն, որ ձեր երեխան սպորտով զբաղվելու հնարավորություն ունի: Նրանք պատմեցին, որ վերջապես իրենց երեխաների աչքերում ուրախություն են տեսնում, և որ ամենակարևորն է՝ մի քանի ամիս կամ թեկուզ 1 տարի անց մեծ փոփոխություններ են նկատում երեխաների վարքագծում: Երեխաներն ավելի բաց և շփվող են դառնում: Սպորտը, անկասկած, դրական ազդեցություն է ունենում»,- նշել է Քշիշտոֆ Կրուզովսկին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ադապտիվ սպորտի զարգացումը պետության կարևոր խնդիրներից մեկն է, և այս համատեքստում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանդեպ ևս ուշադրությունը կմեծանա՝ հաջորդ տարի ֆինանսական ավելի մեծ աջակցություն ենթադրելով «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության համար:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն այս տարի երկու հանրապետական միջոցառում է իրականացրել՝ աթլետիկա և ֆուտբոլ մարզաձևերից. ևս մեկը նախատեսվում է նոյեմբերին: Մասնակից երեխաների ընտրությունը կատարում է հասարակական կազմակերպության խորհուրդը՝ համագործակցելով հանրակրթական դպրոցների հետ՝ հաշվի առնելով ՀՀ-ում իրականացվող համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականության պահանջները:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ում իրականացվում են լողի, աթլետիկայի, բասկետբոլի, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մարզումներ:

Կազմակերպության գերակա խնդիրը 2023 թվականի հունիսին Բեռլինում 14 տարեկանից բարձր պատանիների համար նախատեսված հատուկ օլիմպիադաների ամառային խաղերին մասնակցելն է, որին հայկական կողմը նախատեսում է ներկայանալ 6 մարզիկով:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

5 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

6 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

6 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

8 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

8 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

10 hours ago