Լրահոս 24/7

Լավրովի առաջարկած ՀԱՊԿ դիտորդները միայն լեգիտիմացնելու են Ադրբեջանի պահվածքը

«Լավրովի առաջարկած ՀԱՊԿ դիտորդները միայն լեգիտիմացնելու են Ադրբեջանի պահվածքը:

Հայաստանը, սեպտեմբերի 13-ին, ՀԱՊԿ-ից խնդրել էլ ռազմական օգնություն` իր տարածքը պաշտպանելու համար։ Դրա փոխարեն մենք ստացանք ինչ-որ «տուսրիստների» (իբր` դիտորդների) էքսկուրսիա, որոնք էկան, տեսան, բայց առ այսօր չասեցին այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք։

Հետո, ինչպես գիտենք, ԵՄ-ն որոշեց Հայաստան դիտորդներ ուղարկել, ինչը սարսափելի քննադատվեց Մոսկվայի կողմից։

Այսօր էլ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը կարող է նոր «տուրիստներ» ուղարկել, եթե նման որոշում կայացնեն անդամ պետությունների ղեկավարները։

Մի կողմ թողնելով այն, որ դա առանց Լավրովի էլ էր հայտնի, պարզապես ֆիքսենք, որ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի կողմից առ այսօր չի արձանագրվում այն փաստը, որ ադրբեջանական բանակը իրոք մտել է մեր երկիր։

Եվ ակնհայտ է, որ ՀԱՊԿ նոր դիտորդների այցով ևս չի արձանագրվի այդ պարզ ճշմարտությունը, որը ակնհայտաբար, կարձանագրվի ԵՄ դիտորդների կողմից։

Իսկ Հայաստանի տարածք ներխուժումը չարձանագրող որևէ (ՀԱՊԿ) դիտորդը միայն լեգիտիմացնելու է ադրբեջանական ներխուժումը։

Եվ ուրեմն հարց է առաջանում. Ինչու՞ Ռուսաստանը չի ուզում, որ հայ-ադրբեջանական սահմանին կանգնեն ԵՄ դիտորդներ… Իսկ երբ հասկանում է, որ վերջիններս ամեն դեպքում գալու են, առաջարկում է նաև իր «քոռ» դիտորդներին ուղարկի։

Պատասխանն ակնհայտ է. որ ՀԱՊԿ դիտորդները հերքեն ԵՄ դիտորդներին այն սպասվելիք եզրահանգումը, որ ադրբեջանական բանակը ներխուժել է ՀՀ տարածք (կասեն, որ սահմանային վեճ է)։

Հ.Գ. Արդեն բոլորին է ակնհայտ, որ ՀԱՊԿ-ը մեզ թշնամի է։ Անգամ Նիկոլ Փաշինյանն է «Հավաստի աղբյուրի» միջոցով ասում, որ այդպես է կարծում։ Գրողը տանի, ինչու՞ ենք մենք դեռևս ՀԱՊԿ անդամ»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

8 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

11 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

11 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

12 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

12 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

12 hours ago