Categories: Լրահոս 24/7

Մինչև տարեվերջ կկնքվի խաղաղության պայմանագիր և տեղի կունենա դելիմիտացիա․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել ՀՀ վրա հարձակվելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը քննարկել ենք խաղաղության պայմանագրի ժամանակացույցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։ Խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիան փոխկապակցված են»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։ 

Արմեն Գրիգորյանը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով հիմնական օրակարգը եղել է, թե ինչպես են միջազգային մեխանիզմներ ստեղծվելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները: 

Գրիգորյանը նաև նշեց, որ Հաջիևի հետ քննարկվել է Ադրբեջանի զորքերի ամբողջությամբ դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։  

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է 1929 թվականին։ Այստեղ մնում է փոխադարձ համաձայնության գալ, որ սա ընդունում ենք որպես հիմք, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման, ընդունենք այդ սահմանը, ապահովագրենք Հայաստանի 29800 քառ․ կմ տարածքը և առաջ շարժվենք»,- ասաց Գրիգորյանը։ 

Նա նշեց, որ մեխանիզմների հարցում դեռևս հստակություն չկա, բայց կա ընկալում, որ այս ՀՀ-ն ուղղությամբ պետք է շարժվի։ 

ԱԽ քարտուղարը նաև ասաց, որ քննարկվել է ապաշրջափակման հարցը։ Կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքի հիման վրա։

«Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը, որ որևէ հարց չենք քննարկելու, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա սուվերենության հիման վրա»,- նշեց նա։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

2 hours ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

4 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

5 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

6 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

8 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

8 hours ago