ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում անդրադարձել է հավաքներին կանանց մասնակցությանը։ Նրա խոսքով, այս թեմայով կանանց կողմից բազմաթիվ դիմումներ են ստացվում:
Նախարարը մանրամասնեց. «Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն»։














