Առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն: Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Այո, աշխատանքային այցով կոնգրեսականներ են գալու Հայաստան»,- ասել է Խաչատրյանը նշելով, որ ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություն կլինի մյուս շաբաթվա ընթացքում։
Խաչատրյանի խոսքով՝ լինելու է կոնգրեսականների ու լրագրողների հետ շփում՝ ասուլիսի ձևաչափով. «Կոնգրեսականները մեկ ընդհանուր չվերթով են գալու, բայց կազմի վերաբերյալ դեռ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ բավականին ներկայացուցչական կազմով են գալիս»:
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նրանք դեռևս ամռանը պետք է գային Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց և այցը տեղափոխվել է մյուս շաբաթ։
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…