Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 14-ին կհանդիպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ։
«Սիրելի երևանցիներ, ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 14-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հետ ժամը 10:00-ից սկսած կհանդիպեմ բոլորիդ՝ ծանոթանալու ու խնդիրները քննարկելու նպատակով:
Գրանցվելու համար զանգահարեք (+374 11) 518 889 հեռախոսահամարով կամ այցելեք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթ 11 հասցեով»,- գրել է Տիգրան Ավինյանը։