Լրահոս 24/7
13.10.2022

Մեզ սպասվում է հետևողական և լուրջ աշխատանք՝ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում. ԱԻ նախարար

Մեզ սպասվում է հետևողական և լուրջ աշխատանք՝ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում. ԱԻ նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ուղերձ է հղել Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ:

«ՄԱԿ-ի վեհաժողովի 1989թ. ընդունված բանաձևով հոկտեմբերի 13-ը աշխարհում  նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: Այս օրը համարվում է որպես միջոց ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար:

2022թ. Միջազգային օրվա կարգախոսն է «Վաղ ազդարարում և վաղ գործողություններ բոլորի համար»:

Աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ, որի անբաժանելի մասն է կազմում ռիսկի նվազեցումը, ԱԻՆ-ը վերջին 1-2 տարիների ընթացքում հասել է համապետական և միջազգային նշանակության լուրջ հաջողությունների:

2021թ. հոկտեմբերին ԱԻՆ-ը պաշտոնապես դարձավ Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի Լիազորված օգտատեր, իսկ 2022թ. հունիսին իրականացրեց ՄԱԿ-ի տիեզերքի գործերով գրասենյակի Տեխնիկական խորհրդատվական միջազգային թիմի առաքելությունը Հայաստան:

ԱԻՆ քաղաքաքային որոնողափրկարարական թիմը 2022թ. սեպտեմբերին հաջողությամբ վերաորակավորվեց՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:

Այս համատեքստում ԱԻՆ աղետների ռիսկի կառավարման քաղաքականության վարչության կողմից մշակվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը,  տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը, ԱԻՆ զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները և 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը:

Առջևում մեզ սպասվում է հետևողական և լուրջ աշխատանք աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և մեր միջազգային գործընկերների հետ տարաբնույթ ծրագրի իրականացման գործում  նորանոր արդյունքներ գրանցելու համար՝ ի նպաստ մեր երկրների բարօրության և դիմակայունության բարձրացման», – նշվում է ուղերձում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է