Լրահոս 24/7

Հիմնանորոգվում է Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ավտոմոբիլային ճանապարհը

Շիրակի մարզում հիմնանորոգվում է Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը։ Աշխատանքները մեկնարկել են 2021-ին։

Երեք տասնյակից ավել տարիներ չնորոգված շուրջ 5,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման նպատակին կառավարությունը պետական բյուջեից սկզբում 522 մլն դրամ է նախատեսել, հետո աշխատանքների ավել ծավալով պայմանավորված՝ շուրջ 550 մլն դրամ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հետևել է շինաշխատանքների ընթացքին, զրուցել շինարարի հետ։ «Մերձմոսկովյան» ԲԲԸ ներկայացուցիչը վստահեցրել է՝ աշխատանքներն իրականացվում են ամենայն պատասխանատվությամբ և գտնվում են ավարտական փուլում։

«30 տարուց ավելի այս ճանապարհի հարցը չարչրկված էր։ Խիստ սրտացավորեն էի վերաբերվում այս խնդրին և հաջողվեց նախորդ տարվա ընթացքում համաձայնություն ձեռք բերել կառավարության հետ։ Ավարտին մենք կունենանք կենսական նշանակության մեկ ճանապարհ, որը ոչ միայն Արևիկն, Այգաբացը և Վարդաքարն է կապում իրար, այլև Արթիկի շուրջ 20 բնակավայրեր հնարավորություն կունենան այս ճանապարհով երթևեկելու, այն կծառայի նաև որպես շրջանցիկ ճանապարհ, ինչի արդյունքում Գյումրի-Երևան մայրուղին կբեռնաթափվի։

Նպատակ ունենք, որ մարզում հատկապես այն ճանապարհները, որոնք խիստ կարևորություն ունեն, ուշադրության կենտրոնում պահել։ Ճանապարհային դեպարտամենտի հետ քննարկել ենք մեկ այլ կենսական նշանակություն ունեցող հատված՝ Փանիկի ճանապարհը, լիահույս ենք, որ հաջորդ տարի կկարողանանք այս հատվածը նույնպես ծրագիր մտցնել։

Բավրայի հատվածում էլ կարծում եմ, որ շուտով կունենանք մրցույթի հաղթող և աշխատանքները կմեկնարկեն»,-նշել է մարզպետը։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

2 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

3 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

5 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

6 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

7 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

7 hours ago