Լրահոս 24/7

Ընդգծվել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության կապակցությամբ

ՀՀ ԱԺ պատգամավոր,  Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը գրել է․ 

«ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ Իրան այցելության ընթացքում հանդիպեցինք Իրանի մեջլիսի փոխնախագահ Ալիռեզա Մեսրիին, արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանին, մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և խմբի անդամներին, տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմիին, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ջավադ Ասքարիին, արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին և մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմ Ազիզիին:

Ալիռեզա Մեսրիի, Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի, Էբրահիմ Ազիզիի և Սեյեդ Մեհդի Ֆարշադանի հետ հանդիպումներում ընդգծվել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ կապված Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության անխուսափելի անհրաժեշտության և Ադրբեջանի ձեռնարկած ռազմական վերջին ագրեսին դատապարտելու մասին: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցության խորացման, Իրանի հետ ռազմավարական երկխոսության զարգացման և տնտեսական համագործակցության խորացման հարցերին:

Տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ քննարկել ենք երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, Սյունիքի մարզում իրանական ներդրումների մեծացման հնարավորությունը, գազ-էլեկտրաէներգիա ծրագրի ժամկետների երկարաձգումը և ծավալների մեծացումը, էներգակիրների ներկրման հնարավորությունը, «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի շուրջ համաձայնագրի կնքման հարցերը, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման գործում իրանական կազմակերպությունների ներգրավման հարցերը, բեռնափոխադրումների ժամանակ տուքերի վերացման հնարավորությունը, ուղևորափոխադրումների դյուրինացումը, առևտրաշրջանառությունը առաջիկայում 1 մլրդ դոլար հասցնելը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, համատեղ արտադրությունների կազմակերպումը, հանքարդյունաբերության ոլորտում համատեղ ծրագերի իրականացումը, պարենային անվտանգության հարցերը և այլն։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

5 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

9 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

10 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago