Գերմանիան և ՆԱՏՕ-ի անդամ 13 երկիր հռչակագիր են ստորագրել հակաօդային պաշտպանության ավելի կատարյալ եվրոպական համակարգ ստեղծելու մասին: Այս մասին հայտնել Է DPA գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը և նրա գործընկերները հռչակագիր են ստորագրել «European Sky Shield» («Եվրոպական հակահրթիռային վահան») նախաձեռնության մասին: Դա պետք է օգնի ներկայիս եվրոպական ՀՕՊ համակարգում վերացնել առկա բացերը։
Ներկայումս բալիստիկ հրթիռներից, անօդաչու թռչող սարքերից և թևավոր հրթիռներից պաշտպանվելու որոշակի խնդիրներ կան: ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումը կապված է անվտանգության ոլորտում փոփոխված իրավիճակի հետ, որն առաջացել է Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Մինչ այժմ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանությունն առաջին հերթին ուղղված էր Իրանի կողմից հնարավոր սպառնալիքներին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…