ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը մեկնարկել է Աստանայում։ Առաջին հանդիպումն անցկացվում է նեղ ձևաչափով։ Դրան մասնակցում են միայն երկրների ղեկավարները։ Ավելի ուշ կկայանա ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Գագաթնաժողովի օրակարգում են քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտներում ինտեգրացիոն համագործակցության, ԱՊՀ շրջանակներում առևտրի և ներդրումային գործընկերության հետագա զարգացման, անվտանգության հարցեր:














