Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների համաժողովը։ Համաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպել Ռուսաստանում։
Նա նաև անդրադարձել է ԱՊՀ տարածքում հակամարտությունների թեմային՝ նշելով, որ պետք է ձգտեն առավելագույնս ելք գտնել ստեղծված իրավիճակից։
Հիշեցնենք, որ Աստանայում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, իսկ ավելի վաղ տեղի էր ունեցել ՌԴ, ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։