ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, ասել է.
«Քանի որ ժամանակն արագ է շարժվում, իրադարձությունները արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր հարմար առիթ է շփվելու այդ թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին այն պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, որոնք նրանք ստորագրել են»:
Շարունակելով Լավրովի միտքը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շեշտել է, որ իրենք հատկապես կկենտրոնանան ետկոնֆլիկտային կարգավորման վրա, որի պատասխանատուն արտգործնախարարներն են, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հարցը.
«Ինձ թվում է՝ այս տեսանկյունից օգտակար կլիներ քննարկել հարցերը, այն զարգացումը, որ եղել է այս ժամանակահատվածում։ Առնվազն մեր կողմից մենք հատուկ ուշադրություն կդարձնենք ետկոնֆլիկտային կարգավորման այն չափման վրա, որի համար անմիջականորեն պատասխանատու են արտգործնախարարները. դրանք խաղաղության պայմանագրի հարցերն են, որոնց շուրջ մենք վերջերս հանդիպում ունեցանք»։
Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ նշելով որ․
«Նման հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների՝ բոլոր ասպեկտներով կարգավորման, ինչպես նաև երեք երկրների նախագահների եռակողմ հայտարարությունների հունով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ լուծումներ գտնելու համար»։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…