Լրահոս 24/7
14.10.2022

SpaceX-ը հրաժարվում է ֆինանսավորել Stralink ծառայությունն Ուկրաինայում

SpaceX-ը հրաժարվում է ֆինանսավորել Stralink ծառայությունն Ուկրաինայում

Իլոն Մասկի SpaceX-ընկերությունը Պենտագոնին խնդրել է ֆինանսավորել Ուկրաինայի կողմից Starlink արբանյակային համակարգի պետական ​​և ռազմական օգտագործումը՝ հաղորդել է ամերիկյան CNN հեռուստաալիքը: Մինչև այս տարվա վերջ, ըստ SpaceX-ի, այն կկազմի ավելի քան 120 միլիոն դոլար։

Starlink-ի ծառայությունների արժեքն առաջիկա 12 ամիսների ընթացքում գնահատվում է մոտ 400 միլիոն դոլար: «Մենք ի վիճակի չենք հետագայում էլ տերմինալներ նվիրաբերել Ուկրաինային կամ անորոշ ժամանակով ֆինանսավորել գոյություն ունեցող տերմինալները»,- ասվում է SpaceX-ի պետական վաճառքի հարցով տնօրենի նամակում՝ մեջբերում է CNN-ը:

SpaceX ընկերության՝ Պենտագոն ուղարկած և հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի թվում կա նաև հուլիսին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ Մասկին արված հարցումը: Փաստաթղթում խնդրում են տրամադրել մոտ 8000 Starlink տերմինալների:

Մինչ օրս SpaceX-ը շուրջ 20000 Starlink միավոր է նվիրաբերել Ուկրաինային: Իլոն Մասկն ավելի վաղ հայտնել էր, որ այդ գործողությունն իր ընկերությանն արժեցել է 80 միլիոն դոլար։ Starlink տերմինալները ապահովում են մուտքը գերարագ ինտերնետ այն վայրերում, որտեղ այն հասանելի չէ, նաև թույլ է տալիս ուկրաինական բանակին, ի թիվս այլ հնարավորությունների, համակարգել հրետանային հարվածները և վերահսկել անօդաչու սարքերը:

Հոկտեմբերի սկզբին Իլոն Մասկը Թվիթերի իր էջում գրել էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ներկա իրավիճակի իր տեսլականը: Ամերիկացի միլիարդատերը նշել էր քայլեր, որոնք, նրա կարծիքով, կարող են նպաստել դեէսկալացիային. նոր քվեարկություն Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գրաված տարածքներում՝ ՄԱԿ-ի հսկողության ներքո, պայմանով, որ Ռուսաստանը կհեռանա, եթե դա պահանջի բնակչությունը, Ղրիմի ճանաչումը Ռուսաստանի կազմում, «ինչպես եղել է 1783 թվականից (մինչև Խրուշչովի սխալը)», Ղրիմի երաշխավորված մատակարարումը խմելու ջրով և չեզոք կարգավիճակ Ուկրաինայի համար: Ավելի ուշ գործարարը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփվելու մասին Ուկրաինայում տարածված լուրերը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է