Լրահոս 24/7
14.10.2022

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում էստոնիայի դեսպանին

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում էստոնիայի դեսպանին

Հոկտեմբերի 13-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Ռինա Կալյուրանդին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ գործառույթները, ՄԻՊ-ի դերը և մանդատը: Ներկայացրել է Պաշտպանին առընթեր ձևավորված Կանանց իրավունքների հարցերով խորհրդի աշխատանքները, նշել նպատակները:
Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է, որ Կանանց իրավունքների հարցերով խորհրդի կազմում ներգրավված են Հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, որոնց մեծ մասը ՀՀ մարզերից են: Պաշտպանը խոսել է նաև կնոջ դերի մասին՝ անվտանգության և խաղաղության համատեքստում՝ շեշտելով, որ կարևորում է կանանց առավել ակտիվ ներգրավվումը իրավապահ կառույցներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զիված ուժերի հարձակման հետևանքներին, որի ընթացքում 3 մարզերից տարհանվել է 7600-ից ավել մարդ, որից 1437 երեխա, 99 հաշմանդամություն ունեցող անձ: Նշել է, որ թիրախավորվել են կենսական քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցները, վիրավորվել է 7 քաղաքացիական անձ, սպանվել՝ 4-ը:

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների խոշտանգման, գերիների արտադատական սպանությունների ու անդամահատումների փաստերը, որոնք ամփոփված են Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում:

Պաշտպանը խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարածքային ստորաբաժանումների մասին և կարևորել դրանց դերը կատարվող աշխատանքներում, նշել է, որ եկող տարի նախատեսվում է 5-րդ տարածքային ստորաբաժանման բացումը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին և ՄԻՊ թիմին կատարած աշխատանքի, փաստահավաք աշխատանքների և հայտարարությունների համար: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է