Լրահոս 24/7

Սաշուր Քալաշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել

Գյումրու պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ ևս մեկով։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, ծնունդով գյումրեցի Սաշուր Քալաշյանին Գյումրու ավագանու որոշմամբ այսօր «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց։

Սաշուր Քալաշյանը 1977-1992 թվականները եղել է Լենինականի գլխավոր ճարտարապետը։
Կոչումը նրան շնորհվեց Գյումրու կառուցապատման, պատմամշակութային ժառանգության պահպանման, վերականգնման, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար։

Դահլիճում ներկա վաստակավոր ճարտարապետը հուզված մոտեցավ ամբիոնին ու ասաց՝ պահն իր համար անակնկալ էր։

«Այսօր Գյումրի այլ նպատակով էի եկել, բայց պարզվեց, որ առանց իմ նախնական համաձայնության նման որոշում է կայացվել։ Մեծ պատիվ է սա, շնորհակալ եմ»,- ասաց Քալաշյանը։

Գյումրու պատմական միջուկի պահպանության և Կումայրի արգելոց-թանգարանի հիմնման ակունքներում է կանգնած Սաշուր Քալաշյանը, որի ջանքերի շնորհիվ այսօր հանրապետության երկրորդ քաղաքը պահպանել է պատմական շունչն ու ճարտարապետությունը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

8 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

11 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

11 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

12 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

12 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

12 hours ago