ԱՄՆ-ը նախազգուշացրել է, որ կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց, երկրների եւ ընկերությունների նկատմամբ, որոնք զինամթերք են մատակարարում Ռուսաստանին կամ աջակցում են նրա ռազմարդյունաբերական համալիրին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն ասել է, որ նախարարությունը ցուցումներ կտրամադրի՝ պարզաբանելով, որ Վաշինգտոնը պատրաստ է եւ կարող է նման կոշտ միջոցներ կիրառել:
«Այսօր առավոտյան Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը ուղեցույց է տվել, որում հստակ ասվում է, որ մենք պատրաստ ենք եւ կարող ենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին զինամթերք մատակարարող կամ ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող անհատների, ընկերությունների կամ երկրների նկատմամբ», – ասել է Ադեյեմոն։
Բացի այդ, ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) եւ Առեւտրի նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն կուրվագծեն ռուսական ռազմարդյունաբերական համալիրի դեմ ձեռնարկված գործողությունները եւ կնշեն Ռուսաստանին նյութական աջակցություն ցուցաբերողների ռիսկերը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…
Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…
Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…
ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…