Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը և այլք:
Լուսային և ձայնային գեղեցիկ շոու ծրագրի ընթացքում ներկայացվել են հայկական մշակույթն ու արվեստը: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում հայ նշանավոր և անվանի գործիչներին: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ Հայաստանն այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է ընդունում խոշոր մարզական մրցում, ինչը շատ պատվաբեր է. «Սամբոն Հայաստանում շատ լուրջ ավանդույթներ ունի և մեկ հետաքրքիր փաստ ևս. սամբոն ստեղծվել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից և հայկական կոխ ըմբշամարտի տարրեր է նաև պարունակում»:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այս մարզաձևում նշանակալի հաջողություններ գրանցած հայ մարզիկներին. «1981 թվականին Գառնիկ Հարությունյանն առաջին անգամ նվաճեց սամբոյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրանից հետո մեր մարզիկները բազմիցս բարձր են պահել նախ Խորհրդային Միության, ապա անկախ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը:
12 մարզիկ, այդ թվում՝ երկու կին՝ Քրիստինե Նաջարյանն ու Արևիկ Կարապետյանը, տարբեր տարիների արժանացել են սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչմանը: Նրանցից շատերը նաև Եվրոպայի չեմպիոններ են»: Կարեն Գիլոյանը վստահություն է հայտնել, որ այսօր էլ մեր դեռահասները, պատանիներն ու երիտասարդները բարձր կպահեն Հայաստանի պատիվը և նրանց պատվին բազմիցս վեր կբարձրանա հայոց եռագույնը, և կհնչի ՀՀ օրհներգը:
Հիշեցնենք՝ սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջնությանը շուրջ 500 մարզիկ-մարզուհի կմասնակցի աշխարհի ավելի քան 20 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան:
Չեզոք մարզիկների դրոշի /FIAS/ ներքո հանդես կգան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները: Առաջնության շրջանակում կխաղարկվի 55 հավաքածու մեդալ: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…