Լրահոս 24/7

Ցյուրիխում գործարկվել է Շվեյցարիայի առաջին Թումո կենտրոնը

Թումոյի միջազգային կենտրոնների ցանցը համալրվել է ևս մեկով. օրերս իր դռները բացեց Ցյուրիխի Թումո կենտրոնը: Թումոյի և “Creative Technologies Lab” թվային կրթությամբ զբաղվող շվեյցարական նախագծի հետ համագործակցության արդյունքում բացված կենտրոնը անվճար հիմունքներով կմատուցի Թումոյի կրթական ծրագիրը 8 ուղղությամբ` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում, 3D մոդելավորում և գրաֆիկական դիզայն:

Ծրագիրը կգործի գերմաներեն, հետագայում նաև ֆրանսերեն և իտալերեն լեզուներով: Սկզբնական շրջանում Ցյուրիխի Թումոն կունենա 700 ուսանող, սակայն շվեյցարացի գործընկերները արդեն իսկ նախատեսում են կենտրոնի ընդլայնումը։ Ծրագիրը կընդլայնվի ոչ միայն Ցյուրիխում, այլև Շվեյցարիայի այլ քաղաքներում. մշակման ընթացքում է երկրում մի քանի Թումո կենտրոններ և տուփեր տեղադրելու նախագիծը:

Թումոյի կրթական ծրագիրը արդեն գործում է Բեռլինում, Փարիզում և Լիոնում, Մոսկվայում, Տիրանայում, Կիևում, մոտ ապագայում նոր կենտրոններ է նախատեսվում հիմնադրել Լոս Անջելեսում, Ֆրանկֆուրտում, Կոիմբրայում և այլ քաղաքներում։

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

4 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

5 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

5 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

6 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

6 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

8 hours ago