Հոկտեմբերի 14-ը «Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում նշանավորվել է անչափ կարևոր իրադարձությամբ՝ բնություն բաց է թողնվել եղջերուների 3 առանձնյակ։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին՝ ՇՄ նախարարը նախ շնորհավորել է ներկաներին ուրախալի իրադարձության առթիվ և կրկին կարևորել բնության հավասարակշռության վերակնգնման հարցը։
«Հայաստանում կենսաբազմազանության խախտված հավասարակշռության վերականգնումը մեր առաջնային խնդիրն է և այսօրվա միջոցառումը դրան հասնելու քայլերից մեկն է: Նախկինում նման գործընթաց չի եղել և սա իր բնույթով նաև մեզ համար շատ կարևոր ճանապարհի փորձառություն է,որն հետագայում մեզ օգնելու է կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնման մեր բացերը լրացնելու գործում»,- ասել է նախարարը:
Նա շնորհակալություն է հայտնել «Դիլիջան» ազգային պարկի, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աշխատակիցներին ծրագրի կայացման գործում երկար տարիներ ներդրած ջանքերի համար։ Նախարարն իր ելույթում կարևորել է նաև կենդանիների՝ բնության մեջ պահպանության հարցը՝ ակնկալելով տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ գերատեսչությունների և իրավագիտակից քաղաքացիների աջակցությունը։
Ուղիղ միացմամբ տեսախցիկների միջոցով ներկաները հետևել են եղջերուների բնություն բացթողնման արարողությանը։ 2014 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF- Գերմանիան և Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ։ Եղջերուները տեղափոխվել են «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել է եղջերուների բազմացման կենտրոնը: Մինչ օրս կենտրոնում ծնվել է 21 եղջերու, և այս միջոցառման շրջանակներում նախատեսում ենք առաջին փորձնական խմբի ազատ արձակումը «Դիլիջան» ազգային պարկ։ Առաջիկա տարիներին նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի ազատ արձակում բնություն։
Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…