Լրահոս 24/7
14.10.2022

Հայկական դիվանագիտությունը հայտարարում է իր անկախության մասին

Հայկական դիվանագիտությունը հայտարարում է իր անկախության մասին

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Աստանայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպումը գուցե կարող էր շարքային դառնալ, բայց Միրզոյանի ելույթն այնպիսի շեշտադրումներ արեց, որոնք իրականում հայկական դիվանագիտության անկախության արձանագրում դարձան։ Այն ֆոնի վրա, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը ծավալվում է զուգահեռաբար երկու հարթակներում՝ արևմտյան և ռուսական, և միջնորդ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է նախաձեռնությունն իր ձեռքում պահել, հայկական դիվանագիտական ճակատը լավագույնս իրացնում է ընձեռված հնարավորությունը՝ տասնամյակներ շարունակ Ռուսական կապանքներով կաշկադված Հայաստանի դիվանագիտությունն անկախացնելու, և այն բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերին ծառայեցնելու համար։

Արարատ Միրզոյանն ըստ էության Սերգեյ Լավրովին հայտարարեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն այլևս Մոսկվայի կամակատարը չէ, Մոսկվայի սեփականությունը չէ, և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այլևս սպասարկում է բացառապես ՀՀ պետական շահը։ Նա․ մասնավորապես, նշեց․ «Ադրբեջանական ախորժակը միայն աճում է։ Խոսքն արդեն միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այնտեղ խնդիրները չեն լուծվել, այլև՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների։ Հայաստանը, ինչպես Դուք նշեցիք, որպես Ռուսաստանի դաշնակից, ռազմավարական գործընկեր, ակնկալում է Մոսկվայի հստակ դիրքորոշումը:

Կուզեի նաև հիշեցնել, որ այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, և այնտեղ նույնպես որոշ, կարելի է ասել չեզոք, ոչ այնքան բարեկամ երկրներ, համենայնդեպս երկրներ, որոնք չունեն բարեկամության և դաշնակցության այսպիսի երկար պատմություն, հանդես եկան հայտարարություններով, որոնք ավելի հստակ ու օբյեկտիվ են արտացոլում իրականությունը հայ-ադրբեջանական սահմանին։

Իրադարձություններն ընթանում են ինտենսիվ ռեժիմում, բանակցություններն ընթանում են ինտենսիվ ռեժիմում։ Կան շատ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջորդական ջանքերը, իրենց հարթակները։ Մեզ համար շատ կարևոր է բոլոր այս հարցերի շուրջ իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը, մենք ուզում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և շարժվել առաջ․ ինչպես ես նշեցի՝ մեզ համար շատ կարևոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ եռակողմ հայատարարության ոգուն համապատասխան»:

— Սա ոչ թե դեմարշ է դաշնակցային հարաբերություններին ու գործընկերությանը, այլ պարզ, լեգիտիմ հարցադրումներ, որոնց պատասխանները հստակ սահմանազատում են հարաբերությունների վերաբերյալ միֆերն ու իրականությունը։ Իրական քաղաքականության մեջ շատ դժվար է դեմ գնալ տասնամյակներ շարունակ կարծրացած այն դրվածքին, որ քո պետության համար անգամ կենսական նշանակության հարցերում անելիքներդ թելադրում է Մոսկվան։ Հետևաբար՝ բարձր քաղաքական պատասխանատվություն և կամք է պետք՝ ուղիղ հանդիպման ժամանակ բաց տեքստով ասելու այն, ոչ թե այն, ինչը դուր կգա դարավոր դաշնակցին, այլ ինչը պետք է քո պետությանը։

Անկախ ու ինքնիշխան պետությունը անկախանալու պահին հանրաքվեով չի միայն տրվում․ այն բարդ, հաճախ անհաղթահարելի թվացող անկումների, աշխարհաքաղաքական խոշոր շրջադարձերում գոյությանը սպառնացող վտանգներով լի ընթացք է, որոնցից գուցե թե ամենաճակատագրականն ապրում ենք հենց հիմա, և օրվա իշխանություններն արտաքին քաղաքական ճակատում շրջադարձային նշանակության հաջողություններ են գրանցում։

Հեղինակ՝ Նվարդ Մելիքյան

Լրահոս
Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները. Ռեզայի
17:02
Հորմուզի նեղուցը կբացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները. Ռեզայի
Սա վտանգավոր է Հայաստանի համար. Իշխան Սաղաթելյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
16:47
Սա վտանգավոր է Հայաստանի համար. Իշխան Սաղաթելյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
16:33
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է. ո՞վ երբ է խոսել նոր Սահմանադրության մասին. fip
16:17
Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է. ո՞վ երբ է խոսել նոր Սահմանադրության մասին. fip
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետության համար. Իշխան Սաղաթելյան
16:09
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետության համար. Իշխան Սաղաթելյան
Իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում, այլ՝ հայ ժողովրդի, հայ ազգի. Արման Աբովյան
15:55
Իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում, այլ՝ հայ ժողովրդի, հայ ազգի. Արման Աբովյան
Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը. Տիգրան Աբրահամյան
15:41
Հայաստանը պետք է զարգացնի, խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը. Տիգրան Աբրահամյան
Ռուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. Պուտին
15:34
Ռուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. Պուտին
Ասածը, թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է. Կարապետյան
14:58
Ասածը, թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է. Կարապետյան
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
14:48
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով
14:26
ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
14:10
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
13:33
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
13:20
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան
13:08
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան