Չինաստանի քաղաքացիներին խնդրել են անհապաղ լքել Ուկրաինան։ Համապատասխան կոչը հրապարակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում, հայտնում է Global Times-ը։
«Ուկրաինայում անվտանգության ներկա իրավիճակի պատճառով Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ուկրաինայում Չինաստանի դեսպանատունը կոչ են անում երկրում գտնվող Չինաստանի քաղաքացիներին ուժեղացնել նախազգուշական միջոցները և դուրս գալ երկրից»,- ասվում է հաղորդագրությունում։