Լրահոս 24/7

ԵՄ-ն հստակ ապացույցներ է որոնում ռուս-ուկրաինական պատերազմին Իրանի միջամտության վերաբերյալ

Եվրոպական միությունը հստակ ապացույցներ է որոնում ռուս-ուկրաինական պատերազմում Մոսկվայի օգտին Թեհրանի հնարավոր միջամտությունը պարզելու համար:

Ուկրաինան մի քանի անգամ հայտարարել է, որ ռուսներն ուկրաինական ավաններին հարվածելու համար օգտագործուտմ են Shahed-136 տեսակի իրանական անօդաչուներ:

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այդ մասին խոսել է այսօր Լյուքսեմբուրգում, որտեղ նախատեսված Եվրամիության արտգործնախախրարների ժողովին կմասնակցի նաև Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբան:

«Իրանի ենթադրյալ միջամտությունը պետք է քննարկվի, մենք կփնտրենք կոնկրետ ապացույցներ, Իրանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը, տեսնենք, թե ինչ կասի {Ուկրաինայի արտգործնախարար} Կուլեբան: Բայց սանկցիաները, որոնք կքննարկենք, ոչ թե ուկրաինական պատերազմին հնարավոր միջամտության, այլ Իրանում Մահսա Ամինի մահվան կապակցությամբ սկսված ցույցերի մասնակիցներին ճնշելու համար են: Պատժամկիջոցների փաթեթը քննարկվել է և՝ ես համոզված եմ, անպայման կընդունվի»,- ասել է Բորելը:

Եվրամիությունն արդեն այցերի արգելք է սահմանել 15 իրանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն ցուցարարներին հալածելու հետ:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

13 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

28 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

47 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

2 hours ago