Լրահոս 24/7

ARARAT թանգարանը` World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը արժանացել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակի՝ հաղթող ճանաչվելով Եվրոպայի լավագույն Brandy Distillery Tour անվանակարգում։

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին` Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքում, և միավորել տուրիզմի ոլորտի աշխարհի առաջատարներին ավելի քան 40 երկրից։

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։

«Հյուրընկալությունը ARARAT-ի համար այն առանցքային արժեքներից է, որը ձևավորվել է դեռևս տասնամյակներ առաջ։ Ըստ մեր ուսումնասիրությունների` դեռևս խորհրդային ժամանակներում այցելությունը Երևանի կոնյակի գործարան բարձրաստիճան հյուրերի արարողակարգի անքակտելի մաս էր։ Հենց այդ հիմքերի վրա տարիներ առաջ ձևավորվեց ARARAT թանգարանը, որն այսօր հազարավոր զբոսաշրջիկների համար Հայաստանը ճանաչելու միգուցե ամենաջերմ դարպասն է։ Սա թե՛ ոգևորիչ է, թե՛ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս միջազգային այս բարձր գնահատականի համար։ ARARAT-ը անվերջ բացահայտումների աշխարհ է, և նրա ամբողջ թիմը կշարունակի անել ամեն ինչ, որ բրենդի հետ հաղորդակցվելը դառնա իրապես անմոռանալի ցանկացած այցելուի, ցանկացած սպառողի համար»,- ընդգծել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։ ‌

Թիվ 1

Recent Posts

Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկը

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր…

7 minutes ago

Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։…

28 minutes ago

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է

Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…

58 minutes ago

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…

2 hours ago

ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…

2 hours ago

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

15 hours ago