Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական պետական համալսարանի ուսանողները բողոքի երթ են իրականացնում Երեւանում:
Նրանք երթով շարժվում են դեպի կառավարության շենք: Նրանք բողոքում են կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի համալսարանը Ֆիզկուլտ ինստիտուտի հետ միասին միանալու են Մանկավարժական պետական համալսարանին:
Ուսանողները վանկարկում են «Չենք ձուլվելու»: