Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն։
Սոֆիայի «Լետիշե» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Բուլղարիայի էլեկտրոնային կառավարման նախարար Տզվետա Տիմևը, Բուլղարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Լակին Անաստասովը և պաշտոնատար այլ անձինք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:














