Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:
Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն անցնում է ԱԱԾ ում հարուցված քրեական վարույթով, որի շրջանակում ձերբակալվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Փաստաբանն, ըստ կասկածանքի, օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։














