Գործադուլների պատճառով Բելգիայի և Գերմանիայի օդանավակայաններում խառնաշփոթ է և աշխատանքի ընդհատումներ։ Երկուշաբթի օրը հարյուրավոր մեկնող ուղևորներ մի քանի ժամով չեն կարողացել մուտք գործել «Շառլերուա» օդանավակայանի շենք՝ անվտանգության գործադուլի պատճառով։
Միևնույն ժամանակ, Գերմանիայում «Eurowings»-ի օդաչուները եռօրյա գործադուլ են սկսել՝ կապված ընկերության աշխատանքային պայմանների, մասնավորապես, օդանավի անձնակազմի չափազանց ծանրաբեռնվածության հետ:














