Լրահոս 24/7
18.10.2022

Վարդանյանը՝ փաստաբանի ձերբակալության մասին

Վարդանյանը՝ փաստաբանի ձերբակալության մասին

Ես չեմ ցանկանում և խորհուրդ չեմ տալիս որևէ գործընկերոջ խառնվել ԲԴԽ գործունեությանը. եթե առկա են առերևույթ հիմքեր, ԲԴԽ-ը պետք է գործի։

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ԲԴԽ-ը գործո՞ւմ է անկախ՝ հաշվի առնելով վերջին օրերի ձերբակալությունները։

Հիշեցնենք՝ երեկ ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։

«ԲԴԽ-ը հիմա ավելի անկախ է գործում, քան գործել է երբևէ։ Փաստաբանը որևիցե կապ չունի ԲԴԽ-ի հետ. յուրաքանչյուր սուբյեկտ պետք է գործի իր պատասխանատվությամբ։ ԲԴԽ-ը բաղկացած է դատավորներից և գիտական անդամներից, յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում օրենքի և իր խղճի առջև»,- նկատեց Վարդանյանը։

Վերջինս նաև անդրադարձավ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի՝ սեփական կամքով լիազորությունները դադարեցնելուն՝ նշելով. «Եթե պարոն Բեքմեզյանը մտահոգություններ է հայտնել, պետք է դիմի պատկան մարմիններին։ Ես չեմ ուզում մեկնաբանել իր գրածը։ Նա շատ սկզբունքային անձնավորություն է, բայց ես չէի ցանկանա այս իրավիճակը դիտարկել ինչ-որ ազդեցությունների հետ։ Եթե ցանկանում է ինչ-որ բաներ ասել, ապա բոլորը պատրաստ են քննարկել այդ հարցերը»:

Դիտարկմանը՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալումը շատերը համարում են քաղաքական հետապնդում, Վարդանյանը պատասխանեց․ «Ես, դատախազությունը, ԱԺ-ը, ԲԴԽ-ը, յուրաքանչյուր դատավոր, փաստաբան գործում է օրենքով իրեն վերապահած լիազորությունների շրջանում։ Եթե առկա են եղել առերևույթ հիմքեր՝ քրեական գործ հարուցելու համար, ապա դատարանը պետք է գործի։ Մենք պետք է սովորենք այն մշակույթին, որ պատգամավորը չպետք է մեկնաբանի դատական իշխանության որոշումները, դատական իշխանությունները ևս պետք է հստակ իմանան, որ անկախ պետք է գործեն թե՛ գործադիրից, թե՛ օրենսդիրից»։

Ինչ վերաբերում է Ալեքսանյանի գործի հանգամանքներին, ապա պատգամավորը հիշեցրեց՝ կա նախաքննության գաղտնիք, ինչը թույլ չի տալիս գործի վերաբերյալ իմանալ ավելին։

«Չի կարելի ամեն քրեաիրավական վարքագիծ դիտարկել քրեական հետապնդում, չի կարելի թաքնվել քաղաքական հայացքների հետևում, որպեսզի կատարել ոչ իրավաչափ վարքագիծ։ Անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինները հստակ ուսումնասիրեն գործի բոլոր հանգամանքները, և մենք արդյունքում ունենանք համապատասխան որոշում անձի վարքագծի վերաբերյալ»,- ասաց նա։

Անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի ժամանակ թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցչի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթն ընդհատելուն՝ Վարդանյանը շեշտեց. «Դեպքը պայմանավորված էր նրանով, որ նիստը վարում էր ի պաշտոնե Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ախմեդ Յելդեզը։ Ի սկզբանե, պարոն Յելդեզը փորձ էր անում իրեն պահել ոչ թե ԵԽԽՎ նիստը վարող, այլ պատվիրակության ղեկավար։ Դա չէր կարող չհանգեցնել միջադեպերի։ Առաջին դեպքը, որ ընդհատեցին, Հունաստանի ներկայացուցչի ելույթի ժամանակ էր, մյուսը՝ Հայկ Մամիջանյանի, և մեր ողջ պատվիրակությունը հստակ արձագանքել է այդ կատարվածին։ Նիստին մնացել էր 10 րոպե, բայց արագ նիստերի դահլիճ վերադարձավ ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը, որպեսզի նիստը վարի, քանի որ նրանք էլ հասկացան, որ իրավիճակը շատ լուրջ է»:

Վարդանյանը միջադեպի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ԵԽԽՎ քարտուղարությանը, որպեսզի լինի կարգավորող միջոց, որ այսպիսի դեպքերը կանխվեն:

«Եթե դուք տեսնում եք, որ կարող են քննարկվել հարցեր, որոնք վերաբերում են տվյալ պետություններին, ապա առնվազն պետք է առավել չեզոք ու հեղինակավոր մարդ նախագահեր նիստի այդ հատվածը, որպեսզի նման միջադեպ չարձանագրվեր։ Ինձ թվում է, որ ԵԽԽՎ նախագահն ու նախագահությունը հասկացել են նման միջադեպերը կանխելու կարևորությունը։ Ես նախատեսում եմ, որ առաջիկա նիստին, որի անդամ եմ նաև ես, բարձրացնել այդ հարցը՝ ինչ և որտեղ է կարելի քննարկել։ Հակառակ դեպքում մշտապես՝ ցանկացած ելույթի ժամանակ, կարելի է վարման կարգով խոսք ուզել և ասել, որ այս մարդու ելույթը չի վերաբերում ընթացակարգին և դրանով տապալել ողջ ընթացակարգը։ Այս անգամ նրանք մնացել էին լիակատար մեկուսացման մեջ և այս եղանակով փորձում էին ընդգծել իրենց առկայությունը»,- ընդգծեց պատգամավորը:

Վլադիմիր Վարդանյանի շեշտմամբ՝ հայկական շահերը միջազգային հարթակներում միշտ պաշտպանված են լինելու, որովհետև որևէ մեկը իրավունք չպետք է ունենա ընդհատել Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի ելույթը։

Լրահոս
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
14:10
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
13:33
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
13:20
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան
13:08
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան
«Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
13:05
«Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան
12:53
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը
12:42
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը
«2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»․ Սոնա Ղազարյան
12:17
«2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»․ Սոնա Ղազարյան
Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ալիև
11:59
Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ալիև
«Պարոն Վարդևանյանը մինչև հիմա չի ասել՝ Ալիևի երազն ով է պատմել»․ Հայկ Կոնջորյան
11:55
«Պարոն Վարդևանյանը մինչև հիմա չի ասել՝ Ալիևի երազն ով է պատմել»․ Հայկ Կոնջորյան
Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին
11:33
Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին
«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր. Ալիև
11:16
«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր. Ալիև
ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավին
11:07
ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավին
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով