ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։ Նրա խոսքով, մոտ ապագայում այս մասով հստակություն կունենանք:
Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Միրզոյանը նշեց, թե հայկական կողմն ակնկալում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը փաստահավաք մաս կունենա և փաստերը կվկայեն, որ այն պնդումները, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա է տեղի ունեցել և ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում է իրականությանը. «Այս առաքելությանը պետք է վերագրենք նաև հետագա նոր հարձակումների կանխման կարևոր առաքելությունը և կայուն խաղաղության հաստատումը»:














