Լրահոս 24/7
18.10.2022

Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը

Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը եւ դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Ըստ պաշտպան Արամ Օրբելյանի՝ 2022 թվականի հուլիսի 1-ից 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգիրքն ուժը կորցրած է ճանաչվել, այսինքն՝ ուժը կորցրած է ճանաչվել այն ՀՀ քրեական օրենսգիրքը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, եւ որի հիման վրա էլ կազմվել է մեղադրական եզրակացությունը։

Օրբելյանի խոսքով՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով։

«Ցանկացած քրեական գործի հիմքը մեղադրանքն է, որն առաջադրվում է կոնկրետ ֆիզիկական անձին եւ ամրագրված է մեղադրական եզրակացությունում։ Որպեսզի դատավարական փաստաթուղթը համարվի մեղադրանք, այն պետք է պարունակի անձին վերագրվող արարքի թե՛ փաստական, թե՛ իրավական հիմքը։ Ուժը կորցրած է ճանաչվել 2003 թվականի ՀՀ ՔՕ-ն, ինչի արդյունքում այն հոդվածը, որում վկայակոչված է Ռոբերտ Քոչարյանի առաջադրված մեղադրանքում, այլեւս չունի իրավաբանական ուժ։ Մեղադրանքի բացակայության պայմաններում քրեական գործի քննությունը չի կարող շարունակվել, հետեւաբար այն ենթակա է կարճման»,- նշեց Օրբելյանը։

Պաշտպան Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ այդ հարցն իրենից իրավական վեճ է ներկայացնում. «Ընդհանրապես ուժը կորցրած օրենքը կարո՞ղ է կիրառվել, ըստ էության Հայաստանում տարածքում այդ օրենքն այլեւս ուժ չունի։ Եթե այդ օրենքը որոշակի վերապահումներով հնարավոր է կիրառել ինչ-որ իրավիճակներում, ուրեմն քննարկենք նաեւ մյուս փաստարկները։ Այդ օրենքը Հայաստանի տարածքում այլեւս չի գործում, չկա։ Ըստ էության այստեղ այդ օրենքը կիրառվում է, ծանուցագրի մեջ նշվում է, մեղադրական եզրակացության մեջ գրված է, որ պարոն Քոչարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով»։

Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ այն անհիմն է եւ ենթակա է մերժման. «Միայն այն հանգամանքը, որ պաշտպանության կողմի փաստարկներից բխում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին պետք է բոլոր քրեական գործերը կարճվեին եւ պատիժ կրող բոլոր անձինք պետք է ազատվեին քրեական պատասխանատվությունից, նշանակում է, որ այդ մեկնաբանությունը ճիշտ չի կարող լինել»։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել եւ դրան անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ դատավճիռ կայացնելիս։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է