ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ:
Հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի և Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի և Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:
Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը: Առաջիկա օրերին հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ կշարունակվեն:
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…