Լրահոս 24/7
19.10.2022

Զատուլինի աշխատանքն է մոռանալ ՌԴ պատասխանատվության մասին և այն դնել ՀՀ վրա

Զատուլինի աշխատանքն է մոռանալ ՌԴ պատասխանատվության մասին և այն դնել ՀՀ վրա

«ՌԴ դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է՝ «Փաշինյանի, նրա կողմնակիցների և նրան աջակցողների դեգերումները, նրանց բացահայտ, որոշ դեպքերում՝ թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը հատկապես դրսևորվում է այս օրերին, խնդիրներ է առաջացնում այն առումով, որ մենք վստահենք այնպիսի դաշնակցի, ինչպիսին Հայաստանն է՝ իր ներկա կառավարությամբ»:
Գաղտնիք չէ՝ հայ-ռուսական հարաբերության վերափոխում անվան տակ Զատուլինը թերևս միշտ էլ նկատի է ունեցել Հայաստանի իշխանության ղեկին Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Սակայն չէի ուզի այստեղ կանգ առնել Զատուլինի, կամ, առավել ևս, Քոչարյանի անձի վրա։ Առավել կարևոր է խոսել հայ-ռուսական հարաբերության հեռանկարների մասին: 
Զատուլինը, ով պատեհ-անպատեհ խոսում է հայ-ռուսական հարաբերությունների, արցախահայերի ինքնորոշման իրավունքի, Արցախի ճանաչման մասին, գործնականում խորացնում է այն ճգնաժամը, որ կա, և որի առանցքային հիմքը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի անվստահելիությունն է, Հայաստանի անվտանգության դաշնակցի և գործընկերոջ՝ գործով հաստատված անվստահությունը: 
Զատուլինը մոռացել է այդ մասին, մոռացել է Ռուսաստանի մասին: Կամ, ավելի շուտ, նրա աշխատանքն է դա՝ մոռանալ Ռուսաստանի պատասխանատվության մասին և այն դնել Հայաստանի վրա: Այն դեպքում, երբ Հայաստանի ջանքը՝ գտնել անվտանգության այլընտրանքներ, գալիս է ընդամենը այն պարզ իրողությունից, որ Ռուսաստանը ոչ միայն պատշաճ չի կատարում դաշնակցի պարտավորությունը, այլ ավելի է խորացնում Հայաստանի անվտանգության սպառնալիք սուբյեկտների հետ իր գործընկերությունը, ինչը Հայաստանի համար հղի է նորանոր վտանգներով, որոնցից ապահովված լինելու որևէ երաշխիք Ռուսաստանից չի հնչում և դրսևորվում:
Այդպիսով, եթե կա անվստահության պատճառ, դա ոչ թե Հայաստանն է, այլ Ռուսաստանը՝ իր ռեգիոնալ քաղաքականությամբ և աշխարհաքաղաքականությամբ: Սրա պատճառները շատ խորն են, ու դրանց հետևանքները, գլխավորապես լինելով Ռուսաստանի պատասխանատվության դաշտում, Հայաստանի վրա ազդեցության մասով նաև Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների պատասխանատվության դաշտում են: Սա առանցքային, սակայն արդեն այլ խնդիր է, և դրա լուծումը պետք է կարողանա գտնել Հայաստանը»,- գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է