Լրահոս 24/7
19.10.2022

ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանից գնել «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և «կամիկաձե» դրոններ

ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանից գնել «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և «կամիկաձե» դրոններ

Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշում է  հնդկական ThePrint առցանց թերթը։

«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել»,- նշում է ThePrint-ը։

Ըստ թերթի՝ Հնդկաստանի կառավարության աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, սակայն պնդում են, որ «ուշադրության կենտրոնում է եղել համագործակցությունը պաշտպանության ոլորտում»:

ThePrint-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության օգտին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով, մի երկրի, որին աջակցում են Թուրքիան և Պակիստանը։

ThePrint-ի աղբյուրները հայտնել են, որ Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։

«Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը»- հայտնել է ThePrint-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Print-ը, շատերը Ադրբեջանը դիտարկում են որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանը օգտագործել է թուրքական անօդաչուները Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև «JF-17» կործանիչներ գնելու համար բանակցություններ է վարում Պակիստանի հետ:

Լրահոս
ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով
14:26
ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
14:10
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
13:33
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
13:20
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան
13:08
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան
«Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
13:05
«Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան
12:53
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը
12:42
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը
«2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»․ Սոնա Ղազարյան
12:17
«2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»․ Սոնա Ղազարյան
Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ալիև
11:59
Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ալիև
«Պարոն Վարդևանյանը մինչև հիմա չի ասել՝ Ալիևի երազն ով է պատմել»․ Հայկ Կոնջորյան
11:55
«Պարոն Վարդևանյանը մինչև հիմա չի ասել՝ Ալիևի երազն ով է պատմել»․ Հայկ Կոնջորյան
Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին
11:33
Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին
«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր. Ալիև
11:16
«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր. Ալիև
ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավին
11:07
ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավին
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան