Լրահոս 24/7

ԵԽԽՎ պատգամավորները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  47 պատգամավորի ստորագրած հայտարարությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Կան խոշտանգումների, գերիների և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խոշտանգման դեպքերի մասին վկայող սարսափելի ապացույցներ: Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի՝ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտում է»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարությամբ պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմագերիների, գերեվարված հայերի սպանությունները, նրանց նկատմամբ խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որոնց մասին վկայող տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա ցանկացած գործողությունից և ներգրավվել խաղաղ բանակցային գործընթացում։ Մենք պահանջում ենք ադրբեջանական զինուժի՝ անհապաղ և անվերապահ դուրս բերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց շտապ հայրենադարձումը»,-շեշտել են պատգամավորները՝ հայտարարությունում:

Թիվ 1

Recent Posts

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

14 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

14 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

14 hours ago

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

15 hours ago

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…

15 hours ago

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…

15 hours ago