Լրահոս 24/7

Էլեկտրոնային ծխախոտը կհարկվի ակցիզային հարկով

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հավաստմամբ` օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կվերանայվեն ծխախոտի արտադրանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումները և կկարգավորվեն որոշ ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված խնդիրները:

Գործող իրավակարգավորմամբ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքն (ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրեր) ակցիզային հարկով չհարկելու դեպքում նվազում են նաև այլ ծածկագրերին դասվող ծխախոտի արտադրանքի սպառման ծավալները, ինչը հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների նվազման: Հարկային օրենսգրքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով` 2022 թ. ընթացքում 1մլ համար` 50 դրամ, իսկ 2023 թ. ընթացքում 1 մլ համար` 55 դրամ, ինչպես նաև այդ ապրանքները դրոշմավորել դրոշմապիտակով, հավասարեցնել ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին դասվող սիդրի և նույն ծածկագրին դասվող խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:

Առաջարկվում է նաև օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 84 և 85 խմբերի ապրանքատեսակները, ավելացված արժեքի հարկից ազատել ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը:

Նշվել է, որ Կառավարությանը կվերապահվի իրավասություն սահմանելու ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը:

Ըստ փոխնախարարի` էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը նույնպես վնաս է առողջությանը, որի մասին են փաստում մի շարք առողջապահական հետազոտություններ:

Արման Պողոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, փաստել է, որ ներկայացված փաթեթով նոր տուրքեր չեն սահմանվում. տվյալ ապրանքատեսակի համար կկիրառվի տուրքի չափ: Նշվել է նաև, որ առաջին ընթերցումից հետո կսահմանվեն ապրանքատեսակների իրացման հստակ ժամկետներ: Իսկ որոշակի իրավական հարցերի առնչությամբ մասնագետների մասնակցությամբ առաջիկայում կկազմակերպվի քննարկում:

Փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել ներկայացված մի շարք առաջարկությունների վերաբերյալ գործակցել ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության հետ:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում: 

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

3 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

6 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

7 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

7 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

7 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

7 hours ago