Լրահոս 24/7

FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան – Եկատերինբուրգ – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2022թ․ հոկտեմբերի 19-ին իրականացրեց Երևան – Եկատերինբուրգ – Երևան երթուղով առաջին կանոնավոր ուղիղ չվերթը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը և չվերթի առաջին ուղևոր Գոհար Խաչատրյանը կտրեցին խորհրդանշական ժապավենը։ Արամ Անանյանը չվերթերի մեկնարկի կապակցությամբ նշեց.

«Այսօր միասին տալիս ենք դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Եկատերինբուրգը ՌԴ չորրորդ քաղաքն է, որ միանում է Հայաստանի առաջին ազգային բյուջետային ընկերության թռիչքային քարտեզին։ Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների քանակը դեպի ՌԴ՝ տեսանելի ապագայում ներառելով նաև նոր ուղղություններ»։

Երևան – Եկատերինբուրգ – Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել  www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է  Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Թիվ 1

Recent Posts

Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը. Էրդողան

Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…

15 hours ago

ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…

16 hours ago

Թուրքիայում շարունակվում են բողոքները

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…

17 hours ago

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

18 hours ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

19 hours ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

19 hours ago