Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ:
Հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների եւ խուլ ու համրերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա: Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաեւ երիտասարդ խուլ-համրերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների ստեղծումը:
Միավորման անդամները մատնանշել են նաեւ սուրդոթարգմանիչներ վերապատրաստելու հարցի կարեւորությունը եւ դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու շուրջ աջակցություն են խնդրել: Ալեն Սիմոնյանը միավորման ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել շենքում, ծանոթացել պայմաններին:
ԱԺ նախագահը ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին: ԱԺ նախագահը հանդիպման ավարտին միավորման շահառուներին տեղեկացրել է, որ առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ: Վերջին տվյալներով Հայաստանում ապրում է լսողական խնդիրներ ունեցող 3000 մարդ:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…