Լրահոս 24/7
19.10.2022

Կառավարությունը պատրաստ է աջակցել ՔԿԾ արդյունավետության բարձրացմանը մտիված յուրաքանչյուր նոր գաղափար

Կառավարությունը պատրաստ է աջակցել ՔԿԾ արդյունավետության բարձրացմանը մտիված յուրաքանչյուր նոր գաղափար

«Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության կողմից բարեփոխումների մեկնարկը տրված է: Մեր գլխավոր նպատակներից մեկը՝ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումն է, որի համար արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը՝ Քրեակատարողական ծառայության 103-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Գրիգոր Մինասյանը շնորհավորել է աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ. «Կառավարությունը պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նոր գաղափարի, որը հնարավորություն կտա բարձրացնել Ծառայության արդյունավետությունը»:

Մինասյանն ընդգծել է, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը պետք է իրականացնել հնարավորինս արագ, որպեսզի թե՛ Նախարարությունը, թե՛ Քրեակատարողական ծառայությունը ունենա բարեփոխված նոր հիմնարկ, որը հարիր կլինի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին, իսկ դատապարտյալների պահման պայմանները կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան:

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին՝ ներկա գտնվելու, և աշխատակիցներին շնորհավորելու համար: Այնուհետ, Ատոմյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ նշանակալի օրվա կապակցությամբ. «Քրեակատարողական ծառայողի ուժեղ կամքի, տոկունության, կամային բարձր հատկանիշների շնորհիվ կարողանում ենք հասնել հաջողության, պահպանել կարգ և կանոն՝ քրեակատարողական հիմնարկներում: Մենք կարևորում ենք  նաև այն վերասոցիալականացման ծրագրերը, որոնք իրականացվում են մասնագետների կողմից, սա հնարավորություն է տալիս ազատությունից զրկված անձանց պատիժը կրելուց հետո վերաինտեգրվել հասարակությանն ու լինել օրինապահ քաղաքացիներ»:

Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ՝ Գրիգոր Մինասյանի հրամանով,  ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը պարգևատրվել է  «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալով:

Միջոցառման ավարտին Ծառայության 13 աշխատակից պարգևատրվել է կրծքանշանով, իսկ 6 ծառայող՝ արժանացել է խրախուսանքի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է