Լրահոս 24/7
19.10.2022

Ֆիդանյանը պարզաբանել է 150 հազար դոլար ներդրում անողներին ՀՀ քաղաքացիություն տալու մասին նախագիծը

Ֆիդանյանը պարզաբանել է 150 հազար դոլար ներդրում անողներին ՀՀ քաղաքացիություն տալու մասին նախագիծը

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանել է 150 հազար դոլար ներդրում անողներին ՀՀ քաղաքացիություն տալու մասին նախագիծը։

Ըստ Ֆիդանյանի, սա նաև օրենքի նախագիծ է, և առավել մանրամասն դրույթներ կսահմանվեն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, որի արդյունքում ռիսկերը կբացառվեն։

«Պետք է նշեմ, որ սահմանափակ թվով անձինք կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Օրենքում ազգություն, որպես այդպիսին, չենք կարող սահմանել, սակայն տարատեսակ բոլոր ռիսկերը հաշվի են առնվելու։ Սա ոչ թե միայն ոստիկանության նախաձեռնությունն է, այլ մի շարք գերատեսչությունների։ Պետք չէ ֆիքսվել միայն տնտեսության ոլորտի վրա։ Մենք սահմանել ենք գիտության, կրթության, սպորտի, մշակույթի ոլորտները ևս»,-ասել է փոխոստիկանապետը։

Ինչով է պայմանավորված ներդրման՝ 150․000 դոլար գումարի չափը։

Ֆիդանյանը նշել է, որ կան երկրներ, որոնք նույնպես ունեն այդպիսի հնարավորություններ, և որպեսզի հնարավոր լինի գրավչություն ապահովել, ապա պետք է նաև մրցակցությունն ապահովել նման երկրների հետ։

Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքացաություն ունեցող անձը կկարողանա ներդրման ճանապարհով ՀՀ քաղաքացիություն ստանալ։

«Շատ հարաբերական է Ադրբեջանի քաղաքացի ասվածը։ Նույն տրամաբանությամբ կարող է ազգությամբ ադրբեջանցի լինեն, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենան։ Հետևաբար բացառապես կենտրոնանալ քաղաքացիության գործոնի վրա, չենք պատրաստվում։
Մենք պետք է ուսումնասիրենք, վերլուծենք բոլոր ռիսկերը»,-պարզաբանել է Ֆիդանյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է