Ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկից հանել ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանը։ Համապատասպխան նախագիծն ընդգրկված է այսօրվա կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Ըստ նախագծի հիմնավորումների, հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմերի 21-ին Ռիմա Դեմիրճյանի մահվան հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ՀՀ ոստիկանության կողմից բնակարանի պահպանությունը։














