Լրահոս 24/7
20.10.2022

2018-ից հետո ՀՀ-ում քաղաքական պաշտոններում կանանց նշանակման էական փոփոխություն է տեղի ունեցել. ՄԻՊ

2018-ից հետո ՀՀ-ում քաղաքական պաշտոններում կանանց նշանակման էական փոփոխություն է տեղի ունեցել. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» խորագրով պանելային քննարկմանը։

Քրիստիննե Գրիոգրյանի խոսքով՝ ըստ 2021թ.-ին գենդերային հավասարության թեմայով կատարված մի ուսումնասիրության՝ կանանց սեփականության իրավունքով պատկանող ընկերություններն ավելի քիչ հասանելիություն ունեն փոխառություններին ու կապիտալի հնարավորություններին, այդ ընկերություններն ավելի «երիասարդ» են։ Կանայք Հայաստանում գործող բիզնեսների միայն 36%-ում են հանդես գալիս որպես համասեփականատեր, միայն 24% բիզնեսներում է, որ կանայք զբաղեցնում են բարձրաստիճան կառավարիչների պաշտոններ։ «Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ սեփականությամբ իրենց պատկանող բիզնես ունեցող կանանց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ ամուսնալուծված, կա՛մ չամուսնացած կանայք են։ Այսինքն՝ թրենդը, որ ընտանիք ունեցող կնոջ համար տնտեսական ակտիվությունը Հայաստանում քիչ տարածված երևույթ է, հաստատվում էր նաև այս հետազոտությամբ»,- նշել է Պաշտպանը։

Գրիգորյանը համաձայն է այն ուսումնասիրության հետ, որ իրական շահառուների թափանցիկության վիճակագրությունների սեռային բացվածքը պետության համար շատ օգտակար տեղեկություն կտա գենդերային քաղաքականությունը հասցեական մշակելու և իրականացնելու համար։
Գրիգորյանը նշել է, որ 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական կամ որոշումների կայացման պաշտոններում կանանց նշանակման, առաջմղման հարցում էական որակական փոփոխություն է տեղի ունեցել։ Միաժամանակ ասել է, որ կատարվող բարեփոխումները հիմնականում արվում են կանանց ջանքերուվ ու առաջնորդությամբ, սակայն հանրությանը ներկայացնողի դերում շարունակում են մնալ տղամարդիկ:

Հ.գ. 2018 թվականինին ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով։ Իրական շահառուներն իրական մարդիկ են, ովքեր կանգնած են ընկերությունների սեփականության շղթայի վերջում։ Կազմակերպության իրական շահառուն այն անհատն է, ում սեփականության իրավունքով պատկանում են ընկերության բաժնետոմսեր (բաժնեմաս) կամ այն անհատը, ով այլ միջոցներով վերահսկում է կազմակերպությունը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է