Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետներ։ Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը` կիսվելով ՀՀ ՊՆ հաղորդագրությամբ այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետներից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։
«Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։
«ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԾՆՈՒՄ»,- շեշտել է նա։
Note that Azerbaijan tonight increased the caliber of ceasefire violation against Armenian armed forces at this time using also mortars.
— Artak Beglaryan | #StopArtsakhGenocide (@Artak_Beglaryan) October 20, 2022
It means that Baku goes for gradual escalation & provocation of the situation.
IMPUNITY ALWAYS GENERATES NEW CRIMES. https://t.co/yzrTQsBjVj














