Կառավարության որոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոնին գումար է հատկացվել՝ ինֆեկցիոն բաժանմունքի վերակառուցման համար։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում անդրադառնալով այդ որոշմանը, նշեց.
«Այս հարցը քաղաքացիների համար երկար տարիներ մտահոգության առիթ է եղել, որովհետև ստիպված են եղել գնալ Մեծամոր քաղաք»։
Նախարարի խոսքով, առաջիկայում Արմավիրի բժշկական կենտրոնում կունենանք լրիվ վերանորոգված, հագեցված բաժանմունք։














