ՀՀ Կառավարությունը մոտ 444 միլիոն դրամ հատկացրեց 7 մարզի 18 բնակավայրերում 23 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
Որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:
«Դրանցից 7-ը 2022 թվականին հաստատված ծրագրեր են, մյուսները` 2021 թվականին հաստատված: Այսպիսով, այս որոշման ընդունման դեպքում կստացվի, որ 2022 թվականին արդեն 347 ծրագիր է Կառավարությունը ֆինանսավորել իր մասնաբաժնով, և այդ գումարը 9 միլիարդ 711 միլիոն դրամ է»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ ՀՀ-ում շինարարական ընկերությունների հզորություններն ակնհայտորեն չեն բավականացնում կառավարության կողմից ֆինանսավորվող կապիտալ ծախսերն իրականացնելու համար:
«Մենք կարող ենք բարձրաձայնել, որ այսպիսի խնդիր կա, ներդրողների ուշադրությունը հրավիրենք, որ այստեղ կա մի ոլորտ, որտեղ կարելի է ներդրում անել և շահույթ ստանալ»,- ասաց վարչապետը:














