ԲԴԽ որոշմամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը:
Հիշեցնենք, հարուցված քրեական գործի շրջանակներում Արուսյակ Ալեքսանյանը երեկ կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։














