Ավելի քան 8,7 հազար ուկրաինացի երեխա տարվել է Ռուսաստան։ Այս մասին տեղեկատվական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի՝ երեխաների իրավունքների հանձնակատար Դարյա Գերասիմչուկը։
«Այսօր մենք ունենք 8709 երեխայի տվյալներ, որոնք, ըստ ծնողների, ընկերների և հարազատների, ճանաչվել են բռնի տեղահանված կամ առևանգված,- ասել է Գերասիմչուկը։
Նրա խոսքով՝ ռուսները փորձում են Ուկրաինայում առևանգված երեխաներին բաշխել ամբողջ Ռուսաստանում՝ նրանց գտնելը դժվարացնելու համար։














